Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԴ-ն հերքում է հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին տեղեկությունը

ՍԴ-ն հերքում է հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա  հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սահամնադրական դատարանից,  Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան  և գտնվում է   նախնական ուսումնասիրության փուլում:  

Սահմանադրական դատարանը  տեղեկացնում է նաև, որ    սույն   գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am