Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալիայում որպես ահաբեկչություն են դիտարկում Մելբուռնում կատարված հարձակումը

Ավստրալիայում որպես ահաբեկչություն են դիտարկում Մելբուռնում կատարված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ոստիկանությունը որպես ահաբեկչություն Է դիտարկում Մելբուռնում հարձակման հետ կապված միջադեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է Վիկտորիայի նահանգի ոստիկանական վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ դանակով զինված տղամարդը Մելբուռնում հարձակվել Է ոստիկանների վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ մի ավտոմեքենա Է բռնկվել Սուոնսթոն-սթրիթ փողոցում: Տեսադիտարկման խցիկների կադրերում երեւում Է՝ ինչպես Է տղամարդը, զենքը թափահարելով, նետվում ոստիկանության սպայի վրա: Միջադեպի հետեւանքով մի մարդ Է զոհվել, եւս երկուսը տուժել են: Հարձակվողին բռնել են, ոստիկաններից մեկը կրակել Էր նրա կրծքին:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա ստացած վերքերից մահացել Է հիվանդանոցում: «Ներկայում մենք միջադեպը դիտարկում ենք որպես ահաբեկչություն»,- հայտարարել Է ոստիկանության ներկայացուցիչը, որի ելույթը հեռարձակվել Է Facebook-ում գերատեսչության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am