Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով. Թանդիլյան

Կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը կլուծվի նրանց վերջնական 
բժշկական ապահովագրության միջոցով. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով: Կառավարության մամուլի սրահում նոյեմբերի 9-ին հրավիրած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական բժշկական ապահովագրության միջոցով, քանի որ ինչքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով հնարավոր կլինի ապահովագրել թոշակառուներին:

Մանե Թանդիլյանը կարևորեց նաև թոշակառուների զբաղվածության խնդիրը. «Հենց սա է հարցը, որ մենք որոշել ենք սկսել մեր տարեց ընկերներին, թոշակառուներին փուլային ներգրավել մեր հասարակության տարբեր միջավայրեր և տարբեր հնարավորություններ ընձեռել»,-ասաց նա:

Պարենային զամբյուղի հետ կապված էլ՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափ կսահմանվի, որը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից բարձր է:  «Ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Գումարները միշտ բավարար չեն, և այդ ուղղությամբ հստակ քայլեր և առաջնահերթություններ կան, ինչը կարող է տեղի ունենալ հատկապես տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am