Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը կգրանցվի 12-14 աստիճան, երեկոյան 8-10 տաքություն, նոյեմբերի 10-ի գիշերը կգրանցվի -1 աստիճան ցուրտ: Նոյեմբերի 14-ի ցերեկը Երևանում սպասվում է 5-7 աստիճան, երեկոյան՝ 3-5 աստիճան տաքություն: Նոյեմբերի 14-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է 1-3 աստիճան տաքություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am