Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Լետիցիա Կաստան բացել Է Փարիզի Printemps հանրախանութի Ծննդյան տոների ցուցափեղկերը


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում սկսել են պատրաստվել Սուրբ Ծննդին. ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Լետիցիա Կաստան բացել Է Փարիզի ամենահայտնի հանրախանութներից մեկի՝ Օսմանի ճեմուղում գտնվող Printemps-ի՝ Ծննդյան տոների ցուցափեղկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Դերասանուհին եւ առեւտրասրահի գլխավոր տնօրեն Պաոլո դը Սեզարեն կտրել են իրենց առջեւ ձգված կարմիր ժապավենը, ինչից հետո բացվել Է ցափեղկերը փակող վարագույրը:

Երրորդ տարին անընդմեջ Printemps-ի Ծննդյան տոների ցուցափեղկերի հերոսներ են դարձել Ժյուլը եւ Վիոլետը, որոնք այս անգամ ներկայանում են խուզարկուների կերպարով, ովքեր ճանապարհորդության են մեկնել կախարդական աշխարհներ՝ որոնելու խորհրդավոր կերպով անհետացած Պեղ Նոելին. Ֆրանսիայում այդպես են կոչում Ձմեռ Պապին: Տոնական ինստալացիաները, որոնցում գործի են դրված 75 տիկնիկներ, 78 մեխանիզմներ եւ 98 շարժիչներ, առաջացնում են Օսմանի ճեմուղով զբոսնող անցորդների՝ ինչպես երեխաների, այնպես Էլ մեծերի մեծ հետաքրքրությունը:

Ընդհանուր առմամբ հանրախանութի առեւտրասրահում, որը բացվել Է ավելի քան 150 տարի առաջ, կանգնեցված են 170 տոնածառեր, որոնք զարդարված են 61 հաազար 233 գնդերով եւ 3,4 կիլոմետր դրասանգներով: Անցած տարիներին Printemps-ի Ծննդյան տոների ցուցափեղկերը բացել են հոլիվուդյան դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը, Քեյթ Ուինսլեթը եւ Ումա Թուրմանը, մոդել Քեթ Մոսսը եւ այլ հռչակավոր անձինք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ