Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան
13:33, 8 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց Միհրան Պողոսյանը:
2017 թվականի մայիսի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին 2018թ-ի նոյեմբերի 2-ին:
Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում