Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագնի նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիան» կրում է տարեկան 1 մլրդ դրամի վնաս


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը 20 տոկոսով նվազեցնելու արդյունքում տարեկան կրում է 1 մլրդ դրամի վնաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ընկերությունն այս թվականի օգոստոսի մեկից նվազեցրել է սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագները ևս 20 տոկոսով, այն 100 դրամի փոխարեն վաճառվում է 80 դրամ կամ 1000 խոր. մետրի համար 80 000 դրամով: Տվյալ խմբի գազի իրացումից չի փոխհատուցվում նույնիսկ բնական գազի գնման գինը: Դրա արդյունքում ընկերությունը կրում է տարեկան շուրջ 1 մլրդ դրամի վնաս»,-ասաց Թադևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ բնական գազի գործող միջին սակագինը կազմում է 255 դոլար՝ 1000 խոր. մետրի համար: Թադևոսյանը փաստեց, որ այլ թվերը, որոնք հնչեցվում են, չեն համապատասխան իրականությանը: «Դրա կառուցվածքում ընկերության ծառայության տակ մնացող գումարն առանց ավելացվող արժեքի հարկի, գազի գնման գնով կազմում է 62.5 դոլար՝  1000 խոր. մետրի համար: Նշված մեծությունից նվազեցնելով բնական գազի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները և սեփական կարիքները՝ կստանանք բնական գազի գործող մարժան՝  50.8  դոլար»,-նշեց Թադևոսյանը:

Նա վստահեցրեց, որ գործող սակագնում ներառված ծախսերը հաշվարկել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումերը և ոլորտային նախարարությունների հետ համաձայնեցված նորմատիվները:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ