Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արսեն Թորոսյանը ընտրություններին առաջադրվելու է ՔՊ-ի ցուցակով

Արսեն Թորոսյանը ընտրություններին առաջադրվելու է ՔՊ-ի ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ցուցակով՝ որպես ռեյտինգային թեկնածու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանն այս մասին հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես առաջադրվելու եմ Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն և Նուրբարաշեն վարչական շրջաններում: Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը, կարծում եմ, դժվար չի լինի ինձ համար»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց՝ ընտրապայքարի մեջ է մտնելու ՔՊ-ին շատ ձայներ բերելու համար: Իսկ ընտրությունների արդյունքներից հետո ինքը կորոշի՝ կպաշտոնավարի ԱԺ-ո՞ւմ, թե՞ նախարարի պաշտոնում:

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն ու չարաշահումը որևէ տեղ չեն ունենալու այս ընտրություններում: Նա բացառեց բժշկական անձնակազմի ռեսուրսի օգտագործման մեթոդով ձայներ ստանալու հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am