Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մահացել Է «Դժվար Է աստված լինել» ֆիլմի դերասանը

Մահացել Է «Դժվար Է աստված լինել» ֆիլմի դերասանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում մահացել Է դերասան եւ կասկադյոր Գենադի Չետվերիկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ,Belarusfilmե կինոստուդիան: Արտիստի մահվան պատճառը չեն հայտնում:

Ռեժիսոր եւ սցենարիստ Զոյա Կլիմյուկը պատմել Է, որ Չետվերիկովի հետ հրաժեշտը կկայանա նոյեմբերի 7-ին Մինսկի Հյուսիսային գերեզմանատան մեծ դիակիզարանում:

Գենադի Չետվերիկովը դերասանական կարիերան սկսել Է 1956 թվականին: Նա խաղացել Է «Դժվար Է աստված լինել», «Եմելյան Պուգաչով», «XX դարի ծովահենները», «Յարոսլավ Իմաստուն», «Իֆ բանտի կալանավորը» ֆիլմերում, «Վեհանձն ավազակ Վլադիմիր Դուբրովսկին» սերիալում: Արտիստը նաեւ զբաղվում Էր ուժային մարզաձեւերով, ըմբշամարտով, թեթեւ ատլետիկայով եւ մասնակցել Է կրկեսային ներկայացումների ուժային ատլետների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am