Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Ռադիո Արաքս»-ի տնօրենը Ուրուգվայի հայկական համայնքի գլխավոր խնդիրը համարում է հայապահպանության հարցը


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի կարծիքով` հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Կարամանուկյանը նշեց, որ սփյուռքում ամեն համայնք իր յուրահատկությունը ունի. «Կարծում եմ՝ հասունացել է այն պահը, որ Հայաստանում ձևավորվի սփյուռքագիտություն մասնագիտությունը: Այսինքն` մասնագետներ լինեն, ովքեր կուսումնասիրեն ամեն գաղութի պատմությունը և համայնքի յուրահատկությունը ու տարբերությունը, այնուհետև անցնեն ծրագրերը իրականացնելուն:  Չես կարող ծառայել մի ժողովրդի համար ՝ չիմանալով այդ համայնքի դժվարությունները, մտածելակերպը և մանրամասնությունները: Կարծում եմ՝ նոր իշխանությունը պետք նոր ծրագրեր իրականացնի՝ ուսումնասիրելով,  թե ինչ է պետք այդ համայնքին»,- ասաց Կարամանուկյանը:

Ըստ նրա` Ուրուգվայի հայ համայնքի գլխավոր խնդիրը մնում է հայապահպանության հարցը:

«Ցավոք, դպրոցներում հայերենի ոսուցումը անբավարար է` հայկական դպրոցներում աշակերտների շրջանում ավելի շատ  այլազգի կա, քան թե հայ: Իհարկե, մյուս կողմից ունենք պարախմբեր, երգչախմբեր և սկաուտական շարժում: Վերջերս նաև կազմակերպվել են համերգներ, սակայն, կարծում եմ, համայնքն ավելի շատ ապրում է պահերով և իրադարձություններով»,- նշեց Կարամանուկյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ