Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը կապացուցի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի վնաս չեն պատճառի երկրի տնտեսությանը. Զարիֆ

Իրանը կապացուցի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի վնաս չեն պատճառի երկրի տնտեսությանը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կապացուցի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի վնաս չեն պատճառի ո՛չ հանրապետության տնտեսությանը, ո՛չ Էլ նրա ժողովրդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տեսաուղերձում, որին հղումը դիվանագետը զետեղել Է Twitter-ի իր պաշտոնական Էջում:

«Վերջին 40 տարվա ընթացքում մենք ոչ պակաս ծանր ժամանակներ ենք ունեցել, որովհետեւ բախվել ենք ամերիկյան թշնամանքին եւ ապավինել միայն մեր ռեսուրսներին: Այսօր մենք եւ մեր գործընկերներն ամբողջ երկրագնդում կապացուցենք, որ մեր ժողովուրդն ավելի քիչ կտուժի այս տնտեսական պատերազմում, որը բացահայտորեն ուղղված Է Իրանի դեմ»,-ասել Է Զարիֆը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել Է, որ Վաշինգտոնը նմանօրինակ գործողություններով «իրեն դնում Է գլոբալ մեկուսացման մեջ», նշելով, որ ԱՄՆ-ն այսօր «զբաղվում Է այն ճգնաժամերի լուծմամբ եւ այն աղետների հետեւանքների վերացմամբ, որոնք ինքն Է ստեղծել տարածաշրջանում»: «Ինչպես երեւում Է, ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի, որ Իրանի դեմ անօրինական դրակոնյան պատժամիջոցների սահմանումը ցավ կպատճառի մեր ժողովրդին եւ մեզ կստիպի ենթարկվել իր կամքին»,-հավելել Է Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am