Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է շարունակի իր նախագահությունը


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է շարունակի իր նախագահությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հաշվի առնելով, որ նախագահությունն այս փուլում մինչ 2020թ. Հայաստանինն է, որոշում կկայացվի երկու օրվա ընթացքում: Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես տեղյակ չեմ: Իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը ՀԱՊԿ-ում: Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ-ում, երկրների ղեկավարների կողմից պետք է որոշում կայացվի»,-ասաց Տոնոյանն ու հավելեց, որ այս փուլում հերթը Հայաստանինն է:

Նա շեշտեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի առաջադրման մասին ինքը ոչինչ չգիտի:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ