Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Տեր-Սահակյանը Սանկտ-Պետերբուրգում գրավեց 5-րդ տեղը  


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում ավարտվեց Չիգորինի հիշատակին նվիրված խոշոր միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի 301 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր:

 Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Դանիելյանը, Հովհաննես Հակոբյանը և վարպետության թեկնածու Մարիամ Մկրտչյանը: Մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Իդանի Պույան, ով վաստակեց 8 միավոր: Սամվել Տեր-Սահակյանն իր ակտիվում գրանցեց 7 միավոր, կիսեց 3-13-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 5-րդ տեղը: 
Արման Միքայելյանը վաստակեց 6, Վահե Դանիելյանը՝ 5.5, Հովհաննես Հակոբյանը՝ 5, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր:

Այս արդյունքներից առանձնացնենք պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանի ելույթը, ով մրցաշարի ընթացքում հաղթանակներ տոնեց մի շարք ուժեղ շախմատիստների նկատմամբ և շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ