Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Նա ազատ է արձակվել նոյեմբերի 6-ին: Կիրառվել է համաներում դատապարտվածի նկատմամբ»,- նշեց Պետրոսյանը:

2013թ-ի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցել են Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները: Հարությունյանը կալանավորվել էր նույն օրը: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am