Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրոպան պետք Է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից. Մակրոն

Եվրոպան պետք Է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա նոյեմբերի 6-ին պատմել Է Europe1 ռադիոկայանի եթերում: «Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, տեսնում եմ, որ այն ավելի ու ավելի տարանջատ Է դառնում:

Նայեք աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, եւ կտեսնեք ավտորիտար տերություններ, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են գործում եւ վերազինվում են՝ գտնվելով Եվրոպայի սահմանամերձ շրջաններում: Մեզ հարվածներ են հասցնում կիբեռտարածությունում եւ միջամտում են մեր ժողովրդավարական կյանքին: Մենք պետք Է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ ԱՄՆ-ից»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նաեւ նշել Է, որ Եվրոպան կարիք ունի ստեղծելու սեփական միասնական զինված ուժեր:

«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե որոշում չընդունենք՝ ստեղծել հիրավի համաեվրոպական բանակ: Դա անհրաժեշտ Է Ռուսաստանի դեմ հանդիման, որը գտնվում Է մեր սահմանների մոտ, եւ որը կարող Է գործել սպառնալից,-ասել Է նախագահը:-Մենք պետք Է ունենանք այնպիսի Եվրոպա, որն ավելի մեծ չափով ընչունակ կլինի պաշտպանվել ինքնուրույնաբար՝ կախված չլինելով բացառապես ԱՄՆ-ից, կգործի ավելի ինքնիշխան կերպով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am