Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց:

«Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսակետից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսական զարգացման»,- նշել է փորձագետը: Նա ընդգծել է, որ այցը հնարավորություն կընձեռի շփումների միջոցով ուսումնասիրել Հայաստանում խաղաղ իրավունքի իրացման խնդիրները:  

10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Նոյեմբերի 16-ին Կլիմո Նյալետսոսի Վուլը Երևանում հանդես կգա մամուլի ասուլիսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am