Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ, ովքեր կնախապատրաստվեն Երևանում կայանալիք ընկերական մրցաշարին:
«Արմենպես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում: Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Արթուր Մելոյան, «Արարատ-Արմենիա»
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Արսեն Եղիազարյան «Բանանց»
Սերգեյ Հարությունյան «Բանանց»
Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»
Արման Ղազարյան «Բանանց»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Դավիթ Գրիգորյան «Փյունիկ»
Պերճ Պողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»
Արսեն Սարգսյան, «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպան
Նարեկ Գրիգորյան, «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան «Բանանց»
Դավիթ Փարեմուզյան «Բանանց»
Արամ Խամոյան «Լոկոմոտիվ»
Ռաֆայել Միսակյան «Շիրակ»
Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)
Երջանիկ Ղուբասարյան «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»
Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»
Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում