Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վրացական ԶԼՄ-ները նշել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման հավանական ամսաթիվը

Վրացական ԶԼՄ-ները նշել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման հավանական ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի աղբյուր:

«ԿԸՀ-ում քննարկվում Է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հենց այդ ամսաթիվը»,- նշում են ԶԼՄ-ները: Մինչդեռ Վրաստանի ԿԸՀ-ում «Ինտերֆաքս»-ին չեն հաստատել եւ չեն հերքել այդ տեղեկատվությունը: «Ներկայում ԿԸՀ-ում եւ դատարաններում քննարկվում են այն բողոքները, որոնք գրանցվել են նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում: Այդ գործընթացը պետք Է ավարտվի մինչեւ նոյեմբերի 17-ը, ինչից հետո ԿԸՀ-ում կհայտարարվի ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը»,-հայտնել Է Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:

Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել Է հոկտեմբերի 28-ին: Նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել 50-տոկոսանոց արգելքը: Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն երկու թեկնածուներ՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին պաշտպանում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը եւ որը հավաքել Էր ընտրողների ձայների 38,6 տոկոսը, եւ իշխող նախկին կուսակցությունից՝ «Միասնական ազգային շարժումից»-ից, թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որն ստացել Է ընտրողների ձայների 37,7 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am