Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնը եւ Շտայնմայերը տվեցին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսությունների մեկնարկը

Մակրոնը եւ Շտայնմայերը տվեցին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ տվեցին Առաջին համաշխարհային պատերազմի (1914 – 1918) ավարտի հարյուրամյակի առթիվ հուշահանդիսությունների պաշտոնական ծրագրի մեկնարկը: Երկու երկրների նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 4-ի երեկոյան Ստրասբուրգում այցելեցին քաղաքի Երաժշտական ակադեմիայի նվագախմբի համերգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են Ելիսեյան պալատում, սիմֆոնիկ համերգի ծրագիրը «նվիրված Էր եվրոպական հաշտության թեմային»: Երաժիշտների ելույթին, որոնք կատարել են Դեբյուսիի եւ Բեթհովնեի ստեղծագործությունները, նախորդել Է կարճատեւ պաշտոնական արարողությունը:

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի ղեկավարը կուղեւորվի Ստրասբուրգից 120 կիլոմետր հեղավորության վրա գտնվող Մորանժ, որտեղ 1914 թվականի օգոստոսին տեղի Է ունեցել Առաջին համաշխարհայինի ֆրանս-գերմանական խոշոր ընդհարումներից մեկը, որը պատմության մեջ Է մտել որպես Սահմանային ճակատամարտ:

Այդտեղ զոհվել Է 5 հազար եւ վիրավորվել 15 հազար մարդ: Ընդամենն ութօրյա հուշածրագրի ընթացքում Մակրոնը պատերազմի ճակտամարտերի պատմական վայրեր կայցելի Ֆրանսիայի11 դեպարտամենտների տարածքում: Նոյեմբերի 9-ին պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայցելի Սոմմի ճակատամարտերի վայրեր, որտեղ հարյուր հազարավոր բրիտանացիներ են զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am