Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղացին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղացին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լիվերպուլ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմերն առաջին կեսում մի քանի լուրջ հնարավորություններ ունեին բացելու խաղի հաշիվը, այդ թվում և Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի 61-րդ րոպեին «Լիվերպուլ»-ն առաջ անցավ հաշվի մեջ ի շնորհիվ Միլների գոլի: Բայց «զինագործներին» հաջողվեց խուսափել պարտությունից: 82-րդ րոպեին՝ շեշտակի հաշվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Լակազեթը: «Արսենալ»-«Լիվերպուլ»՝ 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց 67-րդ րոպեին:

«Արսենալ»-ը 23 միավորով 4-րդ տեղում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am