Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ կարդիականացվի, կամ կփակվի. Ավինյան

Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ կարդիականացվի, կամ կփակվի. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և ՎՏԲ բանկի միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ Կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ խնդիրը բերել տրամաբանական հանգուցալուծման, և այս պահի դրությամբ դրական առումով բանակցություններն առաջ են գնում, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք այդ հանգուցալուծմանը կհասնենք»,-նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում դեռևս քննարկվում են Ալավերդու պղնձաձուլարանի շահագործման  շարունակման, ինչպես նաև արդիականացման և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:

Լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում են չինական ընկերության՝ նոր պղնձաձուլարան կառուցելու հետ կապված բանակցությունները, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ  այս փուլում ակտիվ աշխատանք է տարվում չինացի գործընկերների հետ: «Նոյեմբերին տեղի է ունենալու Չինաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այնտեղ, կարծում եմ, որոշակի զարգացումներ տեղի կունենան: Նախագիծը բավականին խոշոր է  և ունի իր բարդությունները, բայց Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բոլոր իր ջանքերը ներդնել, որպեսզի գործընթացը կայանա, և նախագիծը  բնապահպանության առումով ապահով լինի»,-հավելեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am