Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ նախագահը Բելառուսի հետ ապրանքաշրջանառության աճի ներուժ է տեսնում

ՀՀ նախագահը Բելառուսի հետ ապրանքաշրջանառության աճի ներուժ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Բելառուսը կարող են լրջորեն ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական Belta գործակալությունը, այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք մեծ ներուժ ունենք: Ապրանքաշրջանառությունը կարող է մի քանի անգամ ավելանալ»,- ասել է նախագահը:

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը:

Այցի շրջանակում նա հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, այցելել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա, ինչպես նաև հանդիպել է Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am