Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ առողջապահության ոլորտում վերադարձ հնին չի լինելու

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ առողջապահության ոլորտում վերադարձ հնին չի 
լինելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ոլորտում հնին վերադարձ չկա և չի լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ հատուկ նիստում, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Մարինա Մարգարյանը Փաշինյանի հետ կիսվեց իրեն դիմած բժիշկների մտահոգություններով:

«Առողջապահական համակարգը Հայաստանում համարվում է ամենակոռումպացված համակարգերից մեկը: Ինձ դիմել են բազմաթիվ բժիշկներ՝ հայտնելով իրենց մտահոգությունները վերջին իրադարձությունների ու պտտվող լուրերի վերաբերյալ: Հատկապես հարցնում են՝ արդյոք իրենք աշխատելու են նորովի, և հնարավորություն տրվելու է նորընտիր ԱՆ-ին շարունակել ոլորտի բարեփոխումները»,- ասաց Մարգարյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ վերադարձ հնին չկա և չի լինելու:

«Կառավարության գործելակերպը լինելու է երկխոսությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն անել քայլեր, այլև ի վիճակի լինել բացատրել դրանց տրամաբանությունը, լսել դրանց վերաբերյալ քննադատությունն ու դա օգտագործել, որպեսզի քայլերը լինեն ավելի ճշգրիտ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով այս ոլորտի պաշտոնանկություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ

ՀՀ-ում արտոնյալ ու անձեռնմխելի մարդիկ չկան՝ սկսած ՀՀ վարչապետից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am