Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ ցածր է 1 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ ցածր է 1 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լիճը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 200 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան ջրատարով լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:

«Եթե 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ այս տարի չիրականացվեր, ապա չէր արձանագրվի լճի ջրային պաշարների բացասական հաշվեկշիռ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am