Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Իմեդի» հեռուստաընկերությունն իրեն պաշտոնապես «Վրացական երազանքի» խոսափողն է հայտարարել

«Իմեդի» հեռուստաընկերությունն իրեն պաշտոնապես «Վրացական երազանքի» խոսափողն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարել Է աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի եւ իշխանության «Ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հնարավոր վերադարձի առնչությամբ: Այս հայտարարությունը հեռուստաըներկությունն արել Է հոկտեմբերի 30-ի երեկոյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Երկրորդ փուլից առաջ նախընտրական շրջանն առանձնապես բարդ կլինի, քանի որ ընտրության մի կողմում Է հայտնվել «Ազգային շարժումը»: «Իմեդի» հեռուստաընկերությունը եւ նրա սեփականատերերն իրենց վրա զգացել են, թե ինչ Է նշանակում իշխանության գլուխ «Ազգային շարժման» գտվելը: Ուստի «Իմեդին» նախընտրական շրջանում փոխում Է եթերային ցանցը, եւ մենք կաշխատենք, որպեսզի ռեժիմը չվերադառնա»,- ասված Է հայտարարության մեջ: Վաշաձեն իր նախընտրական արշավի ընթացքում հայտարարել Է, որ պատրաստվում Է ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, ինչպես նաեւ երկրի երրորդ նախագահի կառավարության այլ ներկայացուցիչների, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված: Մինչդեռ, հեռուստաալիքի ղեկավարությունը հանդես Է գալիս իրադարձությունների նման զարգացման դեմ:

«2012 թվականի ընտրություններից հետո «Ազգային շարժումն» առաջին անգամ մոտեցել Է այն բանին, որ անցյալը վերստին իրականություն դառնա: Հենց այդ պատճառով Էլ «Իմեդիի» համար անընդունելի Է Գրիգոլ Վաշաձեի նախագահությունը»,- ասված Է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am