Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը մոտ ապագայում Հայաստանում անցկացնելու հույս է հայտնել

Արա Բաբլոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը մոտ ապագայում Հայաստանում 
անցկացնելու հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ինչպես նաև պլենար նիստերը մոտ ապագայում կանցկացվեն Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահն այս մասին ասել է Մոսկվայում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում: ՀՀ ԱԺ նախագահը միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերի անցկացման վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ:

«Ցանկանում եմ ափսոսանք հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պլենար նիստի վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ: Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի արձակմանը, և որպես հետևանք՝ արտահերթ ընտրությունների:

Սակայն, չնայած այդ ամենին՝ մենք պատրաստ էինք կատարել մեր պարտականությունները և ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Դրա հետ մեկտեղ, մենք հարգանքով ենք վերաբերվում երևանյան նիստի հետաձգման կոնսենսուսային որոշմանը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը կանցկացվեն Հայաստանում»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Արա Բաբլոյանը նաև հավաստիացրել է, որ Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվելու, քանի որ հասարակության շրջանում կոնսենսուս կա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում:

ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի ելույթին, նշել է, որ կքննարկեն նիստերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, եթե  Հայաստանի նոր խորհրդարանից նման հայտ լինի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am