Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲՀԿ նախընտրական ցուցակը խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ նախընտրական ցուցակը խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է 
Գագիկ Ծառուկյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը սպասվող խորհրդարանական ընտրություններում  կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես եմ գլխավորելու ցուցակը: Ցուցակն էլ կազմում ենք: Դեռ մտածում եմ՝ ոնց կազմենք, որ փոփոխություններ լինի: Փոփոխություններ կլինեն, կտեսնենք»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակում կլինեն նաև իր երկու փեսաները՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը, Ծառուկյանը պատասխանեց՝  ապագան երիտասարդներինն է, եթե նրանք ցանկական ու ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն այդ հարցի շուրջ ինքը կմտածի:

Հարցին՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ի ցուցակում ՀՀԿ-ից թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքն իր ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին է,  փորձում են այնպես անել, որ հեղափոխություն անելուց հետո էլ մարդկանց համար ուրախությունը հարատև լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am