Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իսպանիայում տեղացած ձյունն էլեկտրամատակարարման ընդհատումների է հանգեցրել

Իսպանիայում տեղացած ձյունն էլեկտրամատակարարման ընդհատումների է հանգեցրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի մեծ մասում բարդ օդերեւութաբանական պայմանները հանգեցրել են Էլեկտրամատակարարման ընդհատումների, ճանապարհների եւ երկաթուղիների, մի շարք նավահանգիստների փակման, փրկարարները մի կորածի են որոնում Գալիսիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

AEMET պետական օդերեւութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին վտանգի «նարնջագույն» (չափազանց բարձր) մակարդակ Է սահմանել երկրի չորս նահագների մի շարք մունիցիպալիտետներում՝ Բուրգոսում, Ժիրոնայում, Տարագոնում եւ Վալենսիայում: Հյուսիսային, արեւելյան տարածաշրջաններում եւ հարավային տարածաշրջանի մի մասում հայտարարվել Է վտանգի «դեղին մակարդակ»:

Ընդհանուր առմամբ վատ եղանակի պատճառով (ցածր ջերմաստիճան, անձրեւներ, ձյուն, քամի, մառախուղ) վտանգի բարձր մակարդակ Է հայտարարվել Իսպանիայի 28 նահանգներում եւ Մելիլիայում (միջատարածք Մարոկոյի հետ սահմանին):

Վատ եղանակն Էլեկտրականության ընդհատումներ Է հարուցել: Առանց լույսի Է մնացել 53 հազար մարդ Մենորկայում (Կանարյան կղզիներ) եւ Աստուրիայում, որտեղ ձյուն Է տեղացել, չեղյալ են հայտարավել պարապմունքները, դպրոց չի գնացել 1,3 հազար աշակերտ: Ընդհատվել Է երկաթուղային հաղորդակցությունը Լեոնի հետ, փակ են ինքնավար մարզի որոշ շրջանների ճանապարհները: Չեն աշախտում Կանտաբրիայի մի շարք նավահանգիստներ, փակ Է N-630 մայրուղին, որը տարածաշրջանը կապում Է Լեոնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am