Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտվեց Խորվաթիային

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտվեց Խորվաթիային

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկաններ հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խորվաթիայի Սինջ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Խորվաթիայի Մ-17 հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը պարտվեց 0։3 հաշվով:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1.Լևոն Տեր-Մինասյան 3․ Արսեն Գալստյան 5․ Ստեփան Սահրադյան (ա) 6. Լևոն Դարբինյան 7․ Ալբերտ Դարբինյան (17․Գառնիկ Գևորգյան 53) 8․ Կարեն Նալբանդյան (19․Ռոման Միքայելյան, 54) 10․Գևորգ Տարախչյան 11․ Նարեկ Ալավերդյան 14․ Ռոբերտ Բաղրամյան 15․ Ստյոպա Մկրտչյան 16․ Էդգար Թամազյան (13․ Էդգար Մանուկյան, 73):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am