Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կրասնոդարի երկրամասում ավելի քան 80 գնացք Է չեղարկվել տեղատարափների պատճառով

Կրասնոդարի երկրամասում ավելի քան 80 գնացք Է չեղարկվել տեղատարափների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունն ընդհանուր առմամբ 84 գնացք Է չեղարկել Կրասնոդարի երկրամասում տարերքի հետեւանքների պատճառով, որտեղ ջրի տակ են անցել երկաթուղային ճանապարհները: Հոկտեմբերի 26-ին այս մասին հաղորդվում Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չեղարկվածների թվում են ինչպես այն գնացքները, որոնք պետք Է հոկտեմբերի 25-ին մեկնեին Ադլեր եւ Ադլերից, այնպես Էլ այն շարժակազմերը, որոնց մեկնումը պլանավորվել Էր հոկտեմբերի 26-ին, 27-ին եւ 28-ին: Մասնավորապես, չեղարկված են Ադլերից Մոսկվա երեք գնացքներ հոկտեմբերի 26-ին եւ 27-ին, ինչպես նաեւ Սուխումից Ռուսաստանի մայրաքաղաք՝ հոկտեմբերի 26-ին:

Սաստիկ անձրեւներից հետո Կրասնոդարի երկրամասում ջրով Է ծածկվել շուրջ 30 բնակավայր, վնասվել են ավտոճանապարհներ եւ երկաթուղային ճանապարհներ, ուշացել են գնացքները, քանդվել են մի քանի կամուրջներ եւ դրանց մատույցներ: Կան Էլեկտրա- եւ գազամատակարարման ընդհատումներ, առանց ջրի Է մնացել Տուապսեն, որտեղ ավելի քան 60 հազար մարդ Է բնակվում: Բնակելի տներ եւ տնամերձ հողամասեր են ջրի տակ անցել Տուապսեի, Ապշերոնսկի շրջաններում եւ Սոչիում: Կրասնոդարի երկրամասի տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am