Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զինվորական ծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումն էր: Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգով նախատեսված ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել միայն օրինագծի հեղինակը՝ ԱՀ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ով նաև պարզաբանումներ է տվել առաջարկի վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ