Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը չբացառեց վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը

Նիկոլ Փաշինյանը չբացառեց վարչապետի ընտրության երկրորդ փուլում իր 
թեկնածության առաջադրումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում ևս իր թեկնածության առաջադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

«Չեմ բացառում, որ կառաջադրվեմ, բայց հաստատ չեմ էլ ասում, որ կառաջադրվեմ: Սահմանադրությամբ ձևակերպումն այնպես է, որ առաջին ընտրության համար այլ բառապաշար է օգտագործված: «Քվեարկություն» եզրույթն օգտագործված է միայն առաջին ընտրության համար»,-ասա Փաշինյանը:

Նա նշեց՝ իր համար շատ կարևոր էր այսօր ամբիոն ունենալը, իր համար շատ կարևոր ասելիք կար, որ ուզում էր ասել: Նրա խոսքով՝ եթե այս առիթը չլիներ, պիտի հանրահավաք աներ:

Փաշինյանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում չընտրվեց վարչապետի պաշտոնում: Նա միակ թեկնածուն էր:

Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am