Disney-ը ծրագրում Է վերաթողարկել «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմը. Deadline
15:27, 24 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոստուդիան սցենարիստներ Ռեթ Ռիզի եւ Պոլ Վեռնիքի հետ բանակցություններ Է վարում «Կարիբյան ծովի ավազակները» արկածային ֆիլմաշարի վերաթողարկման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է Deadline պորտալը:
Նյութի մեջ ասվում Է, որ «պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը կշարունարի աշխատանքը ֆրանշիզայի վրա, իսկ դերասան Ջոնի Դեփը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նկարահանուռմներին:
Ռիզը եւ Վեռնիքն ավելի վաղ սցենարներ են գրել «Դեդփուլի» երկու մասերի, «Բարի գալուստ Զոմբիլենդ»-ի եւ այլ ֆիլմերի համար:
Պորտալը նշում Է, որ ֆրանշիզայի հինգ մասերը վերջին 14 տարվա ընթացքում կինոընկերությանը բերել են շուրջ 4,5 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում