Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է վարչապետի 
ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ «Ելք» խմբակցության կողմից: Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Օրակարգում են նաև «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքում, Հայաստանի Հանրապետության հարկային, քաղաքացիական, հողային, ընդերքի մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ,  «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում ,  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը և մի շարք այլ նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am