Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ

Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության 
կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ

ԵՐԵՎԱՆ, 203 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն փորձն է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է և կարող են համագործակցել պետական ու միջազգային կառույցները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը՝ կարևորելով ավելի սերտ համագործակցելու և սկսված ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ռայմունդ Յելեն ամփոփ ներկայացրել է իրականացվող ծրագրերը (կենդանիների առողջության ռիսկերի վերլուծություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ռիսկերի վերլուծության մասով խորհրդատվություն, սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման պիլոտային ծրագիր)՝ շեշտելով, որ սննդամթերքի անվտանգությունը պարենային ապահովության հիմնասյուներից մեկն է: «Մեր գործողությունները միտված են կառույցի կարողությունների խթանմանը՝ տեխնիկական համագործակցության գործիքի շրջանակներում»,- հավելել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը:

Բանախոսների գնահատմամբ՝ ռիսկերի վրա հիմնված տեսչական գործողությունները Ծառայությանը հնարավորություն կտան բարելավել վերահսկողության մակարդակն ու հասնել ցանկալի արդյունքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am