Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ում առաջին կիբեռգործողությունն Է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ. NYT

ԱՄՆ-ում առաջին կիբեռգործողությունն Է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ. NYT

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն սկսել Է առաջին գործողությունը, որը միտված Է Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի իբր տեղ գտած փորձերի կանխմանը: Հոկտեմբերի 23-ին այս մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գործողության իրականացմամբ զբաղվում Է ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարությունը, նշում Է թերթը: Հրամանատարության աշխատակիցները պարզում են այն ռուսաստանցիներին, որոնք, իրենց կարծիքով, զբաղվում են Համացանցում ապատեղեկատվության տարածմամբ՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու նպատակով, եւ նրանց ուղերձներ են հղում՝ նախազգուշացնելով, որ ամերիկյան կողմը հետեւում Է իրենց գործունեությանը: Թերթի աղբյուրները չեն հայտնում, թե ինչ կերպ են հաղորդվում այդ նախազգուշացումները՝ Էլեկտրոնային փոստով, ինտերնետ-չաթերում, թե մեսենջերների միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am