Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Հայտարարվել են աշխարհում ամենից շատ վաճառվող ավտոմեքենաները


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենան Toyota Corolla-ն Է՝ բոլոր վերափոխակներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Focus2move վերլուծական գործակալության տվյալները:

Այս տառվա առաջին յոթ ամսվա ընթացքում վաճառվել Է 816 հազար 748 ավտոմեքենա Երկրորդ տեղն զբաղեցրել Է Ford F-Series-ը՝ 722 հազար 566 վաճառված օրինակներով: Երրորդ հորիզոնականը բաժին Է հասել Volkswagen Golf-ին (572 հազար 772 վաճառված ավտոմեքենա): Դրանց հաջորդում են Honda Civic-ը (563 333) եւ Toyota RAV4-ը (561 601): Ինչպես նշում Է գործակալութունը, երկու մակնիշներն Էլ մինչեւ տարեվերջ կարող են հետ մղել Golf-ին: Նաեւ ժողովրդականություն վայելող ավտոմեքենաների տասնյակում հայտնվել են Volkswagen Tiguan-ը (539 463), Volkswagen Polo-ն (499 462), Honda CR-V-ը (460 904), Toyota Camry-ն (454 094) եւ Chevrolet Silverado-ն (430 708), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ