Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուս ծրագրավորողը ԵԱՏՄ-ն համարում է արդյունավետ համագործակցության լավ հնարավորություն

Ռուս ծրագրավորողը ԵԱՏՄ-ն համարում է արդյունավետ համագործակցության լավ 
հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ծրագրավորող Պավել Իսաեվըն, ով այս օրերին Երևանում մասնակցում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին, կարևորում է համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրավորողն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության գլխավոր առավելությունն այն է, որ առևտրի ընթացակարգերը նվազագույնի են հասցվել: «Մենք միասնական տնտեսական տարածք ունենք, և կարող ենք առանց խնդիրների միմյանց ապրանքներ մատակարարել, ծառայություններ մատուցել»,- ասաց նա:

Պավել Իսաեվը նաև հավելեց, որ ստեղծված է տնտեսական  տարածք, որտեղ ծախսերն ավելի քիչ են, քան դրանք կարող են լինել այլ երկրների հետ համագործակցության ժամանակ: Նրա խոսքով՝ այստեղ պետք է հնարավորություններ փնտրել, քանի որ քիչ ծախսերը նաև մրցակցային հնարավորություններ են ստեղծում:

Նա նաև ընդգծել է, որ հոկտեմբերի 22-ին համաժողովի շրջանակներում կայացած քննարկումների ընթացքում շատ սուր է դրվել հարցը, որ ԵԱՏՄ-ին նոր դինամիկա է հարկավոր, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց պարտականությունները:

 

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am