Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Մարսի լուսանկարները


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: MarCO մարսյան զույգ զոնդերը, որոնք տիեզերք Էին արձակվել InSight վայրԷջքային մոդուլի հետ միասին, հաջողությամբ դուրս են եկել «քնածության վիճակից» եւ դարձել առաջին նանոարբանյակները, որոնք ստացել են այլ մոլորակի լուսանկարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:

«Մեզանից մոտավորապես վեց ամիս պահանջվեց, որպեսզի հասնենք Մարս: Առաքելության այս փուլը միշտ Էլ բավականին դժվարին Է եղել մարսյան զոնդերի համար, ուստի նույնիսկ փոքր հաջողությունները մեզ համար մեծ հաղթանակներ են դառնում: Ահա թե ինչու այն, որ մենք վերջապես տեսանք Մարսը, մեծ հաղթանակ դարձավ մեզ համար»,- հայտարարել Է Քոդի Քոլին՝ առաքելության ղեկավարը NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում: CubeSat համակարգի երկու փոքրիկ արբանյակները, որոնց NASA-ի մասնագետներն անվանել են Mars Cube One (MarCO), մայիսի սկզբին միջմոլորակային տարածություն են արձակվել այն նույն Atlas V հրթիռով, որը InSight ավտոմատ կայանը դուրս բերեց Մարսի ուղեծիր:

Այս նանոարբանյակները NASA-ի կողմից ստեղծվել են մեկ պարզ, բայց շատ հետաքրքիր խնդիր լուծելու համար. դրանք տիեզերական գործակալության ինժեներներին կօգնեն Երկրի հետ InSight-ի կապը պահպանել Մարսի վրա վայրԷջքի ժամանակ եւ հանդիսատեսներին թույլ կտան այդ գործընթացը դիտել «ուղիղ եթերով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ