Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկելու վարչապետի ընտրությանը. Նաիրա 
Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին և ԱԺ-ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՀ վարչապետի առաջադրումը ֆորմալ առաջադրում է: Մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, ըստ որի՝ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է և մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրության, սպասարկվի: Մենք հավատարիմ կմնանք ստորագրված հուշագրին»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց՝ կարծում է, որ սթափ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում  ՀՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, սակայն քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ֆորսմաժոներ չեն լինի:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am