Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Արա Աբրահամյանի հավաստմամբ`«Եվրասիական շաբաթ»-ը ակտիվ շփումների հրաշալի հարթակ է


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական շաբաթ» համաժողովն ակտիվ շփումների հրաշալի հնարավորություն է ընձեռում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով` համաժողովը հնարավորություն է ընձեռում շփումների ունենալ, օրինակ,  ներկայացված  խոշորագույն ընկերություններից մեկի`«Ռոստեխ»-ի հետ, որտեղ  միլիոնից ավելի աշխատակիցներ կան: «Ֆորումը հնարավորություն է տալիս նրանց հետ ուղիղ երկխոսության մտնել,   ինչի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները»,-նշեց նա:

Արա Աբրահամյանը նշեց, որ  Երևանում գործող գրասենյակ ունեն, որտեղ  պատրաստ է ցանկացած պահի ընդունել բիզնեսի ներկայացուցիչներին: «Բացի այդ՝ այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացրել, կազմակերպել հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, նախարարությունների, գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն է ստեղծել շփումներ ու ծանոթություններ հաստատել ոչ միայն ԵԱՏՄ անդամ, այլ նաև այլ երկրների հետ: Օրինակ, համագործակցում ենք չինական մի ֆոնդի հետ, որի բյուջեն ավելի քան 70 մլրդ եվրո է»,- մանրամասնեց Աբրահամյանն՝ ընդգծելով, որ հնարավորությունները մեծ են, ուղղակի պետք է առավել քան ակտիվ լինել:

Նա ընդգծեց, որ ֆորումը պետք է մեծ տեղ զբաղեցնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բիզնես կյանքում:

«Որպես հայ՝ ես ձեզ հավաստիացնում եմ, որ պետք է ավելի հաճախ համագործակցել, կազմակերպված լինել գործողություններում` զգալու համար  աշխատանքի արդյունավետությունը»,-հավելեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ