Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վիետնամի խորհրդարանը կառավարող Կոմկուսի գլխավոր քարտուղարին ընտրեց երկրի նոր նախագահ

Վիետնամի խորհրդարանը կառավարող Կոմկուսի գլխավոր քարտուղարին ընտրեց երկրի նոր նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հոկտեմբերի 23-ին երկրի նոր նախագահ Է ընտրել կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգին: Նրա թեկնածությունը, ինչպես հայտնել Է խորհրդարանի հսկիչ հանձնաժողովը, պաշտպանել են օրենսդիր մարմնի պատգամավորները, որը, հանրապետության Սահմանադրության համաձայն, իշխանության բարձրագույն մարմինն Է եւ օժտված Է երկրի ղեկավարությանը նշանակելու եւ պաշտոնաթող անելու լիազորություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարի պաշտոնը թափուր Էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին մահացավ նախագահ Չան Դայ Կուանգան, որն այդ պաշտոնը պետք Է զբաղեցներ 2016-ից մինչեւ 2021 թվականը: Չան Դայ Կուանգայի մահից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էր նշանակվել փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Տհինը: Հոկտեմբերի սկզբին Վիետնամի Կոմկուսի կենտկոմի 12-րդ գումարման ութերորդ պլենումը միաձայն Վիետնամի նոր նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրեց կուսակցության կենտկոմի գործող գլխավոր քարտուղարին:

Պետության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց հետո Նգուեն Ֆու Չոնգը Վիետնամի ժամանակակից պետության մեջ դարձել Է երկրի երկրորդ նախագահը, որը միաժամանակ կուսակցության ղեկավար Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am