Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում

Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի 
ներկայություն ապահովելու փորձ է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումը  ՀՀԿ խմբակցության համար ԱԺ-ում նորից զգալի ներկայություն ապահովելու հնարավորություն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

«Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա իրադարձությունից հետո ԱԺ-ն՝ նկատի ունեմ նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն, պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերել և արագ կերպով նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնել: Երեկ տեղի ունեցածը հնարավորություն էր ՀՀԿ-ի համար արտահերթ խորհրդարանական ընտրություններում հին ընտրակարգով բերելով  բոլոր փողային պարկեր բացող տղաներին,  նրանց համար ռեյտինգային ընտրակարգով տեղերում ապահովել ձայներ»,-ասաց Ուրիխանյանը:

Նա նշեց՝ դա հնարավորություն էր ՀՀԿ- համար սահմանափակել չորս տոկոս անցողիկ շեմով չորս կուսակցությունների համար անցնելու հնարավորությունը և նորից ապահովել ՀՀԿ-ի համար ԱԺ-ում զգալի ներկայություն:

 Արա Բաբլոյանը նշեց՝ ինքը, որպես ԱԺ նախագահ, տվել է բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ, ովքեր ասել էին, որ կաջակցեին արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելուն, հնարավորություն ունենային գալ և մասնակցել քվեարկությանը: Նա նշեց՝ միայն ազնիվ եղավ ՀՀԿ-ն, որն ի սկզբանե ասել էր, որ դեմ է օրենսգրքին և իր տեսակետին էլ մնաց:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am