Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 110 դեպք

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 110 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի և ընտրական իրավունքի խախտման 8-ական, խարդախության 7, սպանության սպառնալիքի և կրկնակի քվեարկության փորձի 5-ական, յուրացման կամ վատնման 4, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և կաշառակերության 3-ական, անձի առևանգման, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի ծառահատման, դրամանենգության, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման կամ կեղծ գովազդի, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, փաստաթղթի կեղծիքի, սպառնալիքի, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու, ընտրակաշառքի ու կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1, կամավոր ներկայացել է 1-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, այլ հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am