Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Gilead Science դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ Արսեն Թորոսյանը հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցեր է քննարկել

Gilead Science դեղագործական ընկերության ներկայացուցիչների հետ Արսեն Թորոսյանը 
հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ապահովման հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Gilead Science դեղագործական ընկերության հանրային առողջության եւ բժշկական հարցերով տնօրեն Այսան Մուրթեզօղլուին եւ Աֆրիկայի ու Կուբայի կառավարությունների հետ կապերի հարցերով գլխավոր տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը քննարկել են դեղագործական հանրահայտ այս ընկերության կողմից արտադրվող` հեպատիտ Ց-ի բուժման դեղերի ձեռքբերման պայմաններն ու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` ունենալ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի համապարփակ ծրագիր` հնարավորության դեպքում եկող տարվա բյուջետային միջոցներից հատկացումներ անելով:

Ներկայում Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ ամբողջացնում է հեպատիտ Ց-ով հիվանդացության պատկերը, հստակեցնում հիվանդների թիվը` ճշգրտելու նրանց բուժման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսը, անհրաժեշտ դեղաքանակն ու համընդհանուր բուժման ապահովման մեխանիզմները: Մոտավոր տվյալներով` Հայաստանում հիվանդների թիվը շուրջ 2 հազար է, սակայն այդ ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել չհետազոտված եւ չհայտնաբերված դեպքերի հաշվին:

Կողմերը քննարկել են փոխշահավետ պայմաններով հեպատիտ Ց-ի բուժման դեղամիջոցների ձեռքբերման, նաեւ երկկողմ գործակցությամբ ընդհանուր հետազոտություն անցկացնելու հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am