Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ելք» խմբակցության պատգամավորը ռեյտինգային ընտրակարգի վերացումը համարում է քաղաքական դաշտի առողջացման գրավական

«Ելք» խմբակցության պատգամավորը ռեյտինգային ընտրակարգի վերացումը համարում 
է քաղաքական դաշտի առողջացման գրավական

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթով առաջարկվող փոփոխություններով ռեյտինգային ընտրակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացան ամենակարևոր գրավականներից  է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ  «Ելք»  խմբակցության անդամ  Հայկ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանն իր ելույթում:

«Ռեյտինգային համակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման ամենակարևոր գրավականներից է: Ռեյտինգային համակարգը ոչնչացնում էր քաղաքական դիսկուրսի հնարավորությունը, քաղաքական ընտրության հնարավորությունը, քաղաքական ընտրությունն իջեցնում էր կենցաղային մակարդակի վրա: Մարդն ընտրում էր ոչ թե քաղաքական գաղափարախոսության, քաղաքական ծրագրի համար, այլ բարեկամական կապերի հիման վրա»,-ասաց Կոնջորյանը:

Նա նաև նկատեց, որ պատկերավոր է այն, որ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններ ընտրակարգը, իսկ ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը բացակա է ԱԺ դահլիճից: «Կարծում եմ՝ դրանով ֆիքսում են իրենց բացակայությունը քաղաքական  դաշտից»,- նշեց Կոնջորյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը, որ կոնսենսուս պետք է լինի, նա նշեց՝ կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջև, բայց քանի դեռ հակադիր կողմեր չկան, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am