Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ավստրալիայի վարչապետը ներողություն Է խնդրել սեռական բռնության զոհերից

Ավստրալիայի վարչապետը ներողություն Է խնդրել սեռական բռնության զոհերից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողություն Է խնդրել սեռական բռնության զոհերից: Հարյուրավոր մարդիկ Էին հավաքվել Կանբերայում՝ լսելու խորհրդարանին հղած նրա հուզական ուղերձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետաքննության ընթացքում, որը տեւել Է հինգ տարի, պարզվել Է, որ մի քանի տասնամյակ երկրի հաստատություններում ու կազմակերպություններում սեռական բռնության են ենթարկվել տասնյակ հազարավոր երեխաներ:

«Այսօր մենք վերջապես կարող ենք խոստովանել ու լսել մեր երեխաների կորած ճիչերը: Մեզ հարկավոր Է հաշտվել ու խոնարհվել նրանց առջեւ, որոնց մասին մենք մոռացել Էինք, եւ ներում աղերսենք նրանցից»,-ասել Է նա:

Հետաքննության ընթացքում, որը շարունակվել Է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերը, լսվել են բռնության ավելի քան 8 հազար զոհերի ցուցմունքներ, որը տեղի Է ունեցել այդ թվում՝ եկեղեցիներում, դպրոցներում եւ մարզական ակումբներում:

«Ինչո՞ւ Էին անտեսվում երեխաների եւ ծնողների ճիչերը: Ինչո՞ւ Էր կուրացել մեր արդարադատության համակարգը անօրինականության նկատմամբ: Ինչո՞ւ այսքան երկար ժամանակ պահանջվեց գործել սկսելու համար»,-ասել Է Մորիսոնը:

Ընդդիմության առաջնորդ Բիլ Շորթենը, դիմելով խորհրդարանին, ասել Է. «Կա վնաս, որն անկարելի Է ուղղել: Բայց այսօր Ավստրալիան խնդրում Է ներել իրեն»: Վարչապետի եւ ընդդիմության առաջնորդի ելույթներից հետո խորհրդարանում հայտարարվել Է լռության րոպե: Բարեգործական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերել բռնության զոհերին, հայտնել են, որ տուժածներն ու նրանց մերձավորները բոլոր երկրներից ժամանել են Կանբերա, որպեսզի լսեն վարչապետի ներողությունը: «Նրանք եկել են ծանր սրտով,-ասել Է Care Leavers Australasia Network կազմակերպության ղեկավար Լեոնի Շիդին:-Հիանալի Է, որ երկիրը ներողություն Է խնդրում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»:

Մյուս կողմից, բռնության բազմաթիվ զոհեր քննադատել են կառավարության արձագանքը հետաքննությանը, հատկապես փոխհատուցումներ վճարելու ազգային սխեմայի մասով:

Սեռական բռնության բոլոր զոհերին պետք Է վճարվի մոտավորապես 106 հազար դոլար, շատերն այդ գումարը բավարար չեն համարում: Հետաքննության ընթացքում ոստիկանությանն Է դիմել 15 հազարից ավելի մարդ, քննություն Է անցկացվել ավելի քան 4 հազար կազմակերպությունների նկատմամբ, հիմնականում՝ կրոնական եւ կրթական: Ամենից հաճախ սեռական ոտնձգություններին խառն են եղել հոգեւորականներն ու դպրոցների ուսուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]