Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտուն Գրիգորյանը ստանձնեց ԱԺ պատգամավորի մանդատը

Մարտուն Գրիգորյանը ստանձնեց ԱԺ պատգամավորի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ում լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանը մանդատը ստանձնեց հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ տասնհինգ արձանագրությունը: Ըստ դրա, մանդատը տրվում է  ՀՀԿ թիվ տասնմեկ տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի մանդատը:

Ավելի  վաղ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետի նշանակմամբ ստանձնել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am