Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թրամփն ԱՄՆ-ում միգրանտների քարավանների հետ կապված իրադրությունը համարել Է դեմոկրատների խայտառակությունը

Թրամփն ԱՄՆ-ում միգրանտների քարավանների հետ կապված իրադրությունը համարել 
Է դեմոկրատների խայտառակությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ հոնդուրասցի միգրանտների քարավանների հետ կապված իրավիճակը Դեմոկրատական կուսակցության խայտառակությունն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միգրանտների քարավանն այժմ գտնվում Է Մեքսիկայի եւ Գվատեմալայի սահմանին: Այնտեղ, Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի գնահատմամբ՝ հավաքվել Է 4,5 – 5 հազար մարդ: Նրանց մի մասը հոկտեմբերի 19-ին փորձել Է ճեղքել-անցնել սահմանի պահապան ջոկատների միջով: Վիրավորվել են մի քանի մեքսիկացի ոստիկաններ: «Քարավանները խայտառակություն են Դեմոկրատական կուսակցության համար:

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- գրել Է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ում: Նրա խոսքով՝ ձեռնարկվում են լիամաստաբ միջոցներ՝ կանգնեցնելու «անօրինական միգրանտների գրոհը», որոնք փորձում են կտրել-անցնել ԱՄՆ-ի հարավային սահմանը: Ինչպես նշել Է նախագահը, նախ միգրանտները պետք Է ապաստան խնդրեն Մեքսիկայից, եւ, եթե նրանք չկարողանան դա անել, ԱՄՆ-ը կմերժի նրանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am