Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում ՏԻՄ ընտրություններում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը


ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Սարուխան համայնքներում  ավարտվել   են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, քվեարկությունն ընթացել է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

21 հազար 617 ընտրողներից, ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 8463 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 41,5 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2514 ընտրող, կամ՝ 39,21 տոկոսը: Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են  1173-ը, կամ՝ 54,93 տոկոսը: Մաքենիսում 348 ընտրողից քվեարկել են 257-ը, կամ՝ 73,85 տոկոսը: Դդմաշենում 1119 ընտրողից քվեարկել են  1184-ը, կամ՝ 61,70 տոկոսը: Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 2321-ը-ը, կամ՝ 39,45 տոկոսը: Երանոսում 3827 ընտրողից քվեարկել են 1538-ը, կամ՝ 40,19 տոկոսը: ժամը 20-ի դրությամբ՝ փակվել են բոլոր ընտրատեղանասերը, ընթանում է ձայների հաշվարկ: Ժամը 23-ի դրությամբ արդեն հայտնի են որոշակի արդյունքներ: Նախնական տվյալներով՝ Ներքին Գետաշենում հաղթել է համայնքի գործող ղեկավար Կարո Գեւորգյանը, Վերին Գետաշենում՝ անկուսակցական Տիգրան Մուրադյանը՝ զգալիորեն առաջ  անցնելով համայնքի ղեկավարի պաշտռոնակատար Հայկ Սարգսյանից եւ մյուս երկու թեկնածուներից: Իսկ Մաքենիս համայնքի գործող ղեկավար Հարություն Մանուկյանը պարտվել է իր միակ մրցակցին՝ Ռադիկ Ավետիսյանին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ